1338 դիտում
15:03 25-11-2014
«Հարսնաքարի» գործով դատապարտյալների պատիժը չի փոխվի
ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Հարսնաքարի» գործով դատապարտյալների բողոքները: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին նրանց հարազատները:
Վերջիններս բողոքարկել էին Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանների վճիռները: Փոխանցեցին նաև, որ ավելին չէին էլ սպասում եւ փորձելու են իերնց իրավունքները պաշտպանել Եվրադատարանում:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել վճիռը: Տեղեկացրել էինք նաեւ, որ «Հարսնաքարի» գործով հունիսի 13-ին Վերաքննիչ դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը իր ճառում արժանահավատ համարեց տուժողների ցուցմունքը եւ անարժանահավատ՝ մեղադրյալներինը, ինչպես նաեւ փոխանցեց, որ սույն դատական գործով վճիռը կայացվելու է հուլիսի 23-ին, ժամը 13.00-ին:
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ «Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված 6 ամբաստանյալների հարազատները եւ նրանց փաստաբանները պահանջում են իրարից տարանջատել 6-ի գործը եւ յուրաքանչյուրին դատապարտել՝ ըստ նրանց կատարած արարքի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Նունե Մարգարյանը եւ Արման Բաղդասարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
3873 դիտում
15:41 27-03-2014
Հարսնաքարի գործով վեց դատապարտյալների հարազատները սպառնում են ինքնահրկիզվեն
Այս բաժնից
583 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
862 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
499 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան