slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Գորիսի նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար
211652_close_icon

Գորիսի նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար

views-count2479 դիտում article-date 19:15 24-11-2014
Սյունիքի մարզի դատախազությունն արձագանքելով Գորիսի նախկին քաղաքապետի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին («Ասեկոսե.am» կայքի «Ինչ արել եմ` կարգով եմ արել, ինչ չեմ արել` օրենքով կանեմ, եղավ. Գորիսի քաղաքապետ», «Առավոտ.am» կայքի «Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը» և «Գորիսի քաղաքապետը պարզաբանում է»), հանձնարարել է նյութեր նախապատրաստել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ պարզվել է, որ Գորիսի նախկին քաղաքապետ Ն. Ոսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում (2000-2014թթ.) հանդիսանալով պաշտոնատար անձ՝ չարաշահել է իր լիազորությունները` կեղծ աճուրդների միջոցով, ապօրինի հողահատկացումներ կատարելով իր և իր ընտանիքի անդամների անուններով: Ն. Ոսկանյանը, շահույթ ստանալու նպատակով հիմանդրել է շինարարական ընկերություն, որի ղեկավարումը ևս իրականացրել են այդ ժամանակահատվածում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Ոսկանյանի հարազատները: Ի դեպ, հենց այդ ընկերության հետ կնքվել են համայնքի կարիքները հոգալու պայմանագրեր, որոնցով նախատեսված գործառույթների ոչ պատշաճ կատարման արդյունքում համայնքի շահերին պատճառվել է էական գույքային վնաս: Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 308 հոդվածի 1-ին մաս (յոթ դրվագ) և 310 հոդվածներով:

Նմանատիպ նյութեր