Հռոմի Պապը բարեգործական վիճակախաղ է կազմակերպել
                        Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է բարեգործական վիճակախաղի մասին: Առաջիկայում կվաճառվեն Պապի` ծառայության ընթացքում տարբեր մարդկանց կողմից ստացած իրերն ու նվերները: 
Հասույթը Կտրամադրվի կարիքավորներին եւ անօթեւաններին օգնող հիմնադրամներին: Վատիկանն առաջին անգամ է այսպիսի վիճակախաղ կազմակերպում: 
Խաղարկվելիք նվերների թվում են` Fiat Panda նոր ավտոմեքենա, հեծանիվներ, ժամացույցներ, որոնց նոր տերերը հայտնի կլինեն հունվարի 8-ին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

