1434 դիտում
21:27 02-05-2014
Գյուղապահովագրում. վիճակախաղ բնության հետ. տեսանյութ
Դաշտավանում խաղում են բոլորը, մեծ ու փոքր եւ հիմնականում լոտո: Խաղում են սկզբից բանկերի, հետո բնության հետ: Մարտի վերջի ցրտահարությունից հետո Դաշտավանի կեռասենիները դարձել են շահումով, ծիրանենիները վաբանկ են գնացել:
Գյուղի ամենապահանջված հատվածում գտնվող Անդրանիկ Իսպիրյանի այգին դեռեւս ցրտահարությունից առաջ էր վաճառքի հանվել: Բնության հետ վիճակախաղից հոգնել է, որոշել է վաճառել ու էլ չխաղալ, նույնիսկ կառավարության խոստացած սեխի, ձմերուկի սերմերով փոխհատուցումից չի ուզում օգտվել: Վերցնի ի՞նչ անի:
Ցրտահարությունը միայն այգիներ չի մտել, նաեւ բանջարանոցներ ու սրբել տարել է ամեն ինչ: Ժոռա Հայրիկյանը ցրտի, ձյան ու քամու դեմ պայքարել է գազի վառարաններով, բայց մի կողմից ցրտին է պարտվել, մյուս կողմից էլ գազի մարդուց է փախչում: 40 հազար դրամ գազի վարձը կանգնել է կոկորդին:
Բայց սա միակ խնդիրը չէ նրա համար, ավելի գլոբալ խնդիր կա` վարկերը: Տարեսկզբին վարկ էր վերցրել սերմեր գնել, բայց ցրտահարությունից հետո ամեն ինչ կորցրեց: Հիմա կրկին վարկ է վերցրել ու փորձում է այս անգամ էլ վարունգ ցանել, բայց 4 վարկատու բանկերը չեն սպասում նոր բերքին:
Գյուղում ամենամեծ վարկ ունեցողներից մեկը Օհան Օհանյանն է` 13 միլիոն դրամ, ամեն ամիս 700 հազար դրամ է մուծում: Հաճախ բանկի վճարումները ժամանակին անելու համար մեկ ուրիշ բանկ են գնում, կրկին վարկ վերցնում ու բեռը գնալով ծանրանում է ու ծանրանում:
Պարզվում է` գյուղում գրեթե բոլորն են խաղում պետության հետ: Գյուղապետի պնդմամբ` գրեթե 90 տոկոսը: Հիմնական մասը առնվազը 4 տարբեր բանկերից վարկ է վերցրել: Սերյոժա Խաչատրյանը միայն հեռուստատեսությամբ է լսել, որ կառավարությունը մտադիր է օգնել ցրտահարված գյուղերին, բայց վերավարկավորման մասին իրեն ոչինչ չեն ասել, ջրի վարձը 50 տոկոսով վճարելու մասին, ոչինչ չի լսել, հողի հարկը չգանձելու մասին ոչ մի ցուցում չի ստացել:
Ու եթե օգնեն, միեւնույն է գյուղացուն օգնելը իրավիճակային լուծում է, որովհետեւ ցուրտը միշտ կա, քամին անմահ է եւ բնությունն անկանխատեսելի եւ բնության հետ վիճակախաղն անօգուտ: Լուծումը գյուղատնտեսության ապահովագրում է, որից հետո գյուղատնտեսությունը կդառնա կանխատեսելի, պետբյուջեն` արդյունավետ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27211]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
909 դիտում
18:58 24-11-2014
Հռոմի Պապը բարեգործական վիճակախաղ է կազմակերպել
868 դիտում
18:00 18-06-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը կշարունակի Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցությունը
Այս բաժնից
334 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
421 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր