211652_close_icon

«Միլան»-ի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Ֆիլիպո Ինձագին

views-count1396 դիտում article-date 22:12 28-04-2014
Իտալիայի հավաքականի և «Միլան»-ի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին միլանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Կլարենս Զեդորֆին, հայտնում է Tuttosport-ն: Ինձագին ներկայումս գլխավորում է «Միլանի» երիտասարդական թիմը: Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Զեդորֆը կհեռանա «Միլան»-ից: Ա Սերիայի 35 տուրերից հետո միլանյան ակումբը զբաղեցնում է 10-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր