«Միլան»-ի ղեկավարությունը երկուշաբթի օրը որոշել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Ֆիլիպո Ինձագիին, ով հանդիսանում է միլանյան ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչը:
«Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին թիմ հրավիրելը բավականին ծախսատար է եղել և ակումբի ղեկավարները որոշել են հրաժարվել այդ տարբերակից:
Ինձագին ներկայումս հանդիսացել է միակ հասանելի տարբերակը, և հենց նրան հաջորդ մրցաշրջանում կվստահվի «ռոսոներիների» գլխավոր մարզչի պաշտոնը: Ինչ վերաբերվում է «Միլան»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆին, ապա նա կորցրել է ակումբի ղեկավարների վստահությունը, քանի որ չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, որը կայանում էր «Միլան»-ին եվրագավաթներ դուրս բերելը: