Թաթարստանում գետից 126 ձկնորսի են փրկել
                        Թաթարստանի Լաիշեվսկի շրջանում այսօր արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. Կամա գետի վրա կոտրվել էր միանգամից մի քանի սառցաշերտ, որոնց վրա այդ պահին ձկնորդներ են եղել: 
Օգնության հասած 50 փրկարարները գործի են դրել 10 միավոր տեխնիկա եւ փրկել 126 ձկնորսի: Տուժածներ չկան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

