slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արդարադատության նախարարը Ռուսաստանում հանդիպել է ՌԴ-ում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբաններին
211652_close_icon

Արդարադատության նախարարը Ռուսաստանում հանդիպել է ՌԴ-ում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբաններին

views-count1199 դիտում article-date 12:17 24-11-2014
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Ռուսաստանի Դաշնություն կատարած երկօրյա այցի շրջանակում, հանդիպել է ՌԴ-ում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբաններին: Ասոցիացիան մասնագիտացված է ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի իրավական ապահովման ոլորտներում: Այն միավորում է հայ իրավաբաններին, ովքեր աշխատում են փաստաբանության ոլորտում, ՌԴ պետական ապարատում, գիտա-կրթական բնագավառում, իրավապահ մարմիններում: Նախարարը ներկաների խնդրանքով անդրադարձել է երկօրյա աշխատանքային այցի նպատակներին, ներկայացրել արդյունքները՝ առանձնացնելով Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Նա անդրադարձել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում ընթացող բարեփոխումներին: Հովհաննես Մանուկյանը լսել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի քաղաքացիներին հուզող առավել կարևոր խնդիրների վերաբերյալ ասոցիացիայի անդամների տեսակետները: Փաստաբանները ներկայացրել են Հայաստանի քաղաքացիների իրավական օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունները և ընթացիկ խնդիրները, մասնավորապես` ամուսնա-ընտանեկան, աշխատանքային, քաղաքացիական կացության խնդիրներին առնչվող որոշ հարցեր: Հանդիպմանը քննարկվել է նաև Ասոցիացիայի կողմից Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի իրավական սպասարկման աշխատանքը: Ներկաները նախարարին հավաստիացրել են, որ հայրենիքի իրավաբանների հետ կապերն ամրապնդելու, նոր գործընկերներ ձեռք բերելու , Հայաստանում և Ռուսաստանում գործարքների և ներդրումների իրավական սպասարկումն ապահովելու անհրաժեշտություն կա և պատրաստակամություն են հայտնել ցանկացած ձևաչափով համագործակցել Հայաստանի համապատասխան մասնագետների հետ: Քննարկվել են նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպչական հարցերը:

Նմանատիպ նյութեր