Բոստոնի օդանավակայանում մերկ երիտասարդը կծել է մի ծերունու
                        Երիտասարդը մտել է Բոստոնի օդանավակայանի զուգարաններից մեկը , ամբողջովին մերկացել և բարձրացել է  առաստաղում գտնվող օդափոխանակության համար նախատեսված խցիկ,   սակայն միանգամից վայր է ընկել: 
Արագ դուրս է վազել, հարձակվել է մի 84-ամյա ծերունու վրա , կծել է ականջը և փորձել է խեղդել նրան: 
Թե ինչու է երիտասարդը այդպես վարվել, մնում է անբացատրելի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

