Բոստոնի հիվանդանոցում հանցագործը կրակ է բացել. կա մեկ զոհ
                        Այսօր Բոստոնի Brigham and Women's հիվանդանոցում անհայտ անձը անկանոն կրակ է բացել, որի արդյունքում մեկ մարդ է մահացել: Հանցագործը ձերբակալվել է: Ոստիկանությունը հրամայել է հիվանդանոցի անձնակազմին դուրս չգալ փողոց: 
Շրջակայքում ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ոստիկանությունը շրջապատել է հիվանդանոցի շրջակայքը՝ հնարավոր այլ հանգամանքներ բացահայտելու համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

