Բաթումի և Փոթիի նահանգիստները փոթորկի պատճառով փակվել են
Կիրակի՝ նոյեմբերի 23-ին, Սև ծովում բարձրացած հզոր փոթորկի պատճառով փակվել են Վրաստանի խոշորագույն՝ Բաթումի և Փոթիի նավահանգիստները, հաղորդում է Goergia Online-ը:
Բաթումի նավահանգստի գլխավոր տնօրեն Իլյա Ցիվաձեի խոսքով՝ նավահանգստում խարիսխ գցած բոլոր նավերը դուրս են բերվել բաց ծով և «շարք կազմել»:
Ծովի ալիքների ուժգնությունը գնահատվել է 5-6 բալ: Նույնը իրավիճակն է տիրել նաև Փոթիի նավահանգստում: Մասնագետների կանխատեսումներով՝ փոթորիկը կհանդարտվի միայն այսօր երեկոյան: