Քենիայում 100-ից ավելի զինյալ է սպանվել
Քենիայում շաբաթ օրը ավտոբուսի վրա հարձակում գործած «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալները սպանվել են քենիական զորայինների հատուկ գործողության հետևանքով:
Քենիական բանակի ստորաբաժանումները երկու մարտական գործողությունից հետո ոչնչացրել են զինյալների ճամբարները և զինամթերքը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը այդ զինյալները սպանել էին 28 մարդ: Խմբավորման անդամները 2011թ-ից ի վեր Քենիայում նման գործողություններ են իրականացնում: