Կբացվի Էդուարդ Բագրատունու լուսանկարչական ցուցահանդեսը
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.00-ին Նարեկացի Արվեստի Միությունը և «Յավուրյան» ստուդիան կազմակերպում են Էդուարդ Բագրատունու անհատական լուսանկարչական ցուցահանդեսը`նվիրված լուսանկարչի 60-ամյակին:
Անհատական ցուցահանդեսը ներառում է լուսանկարչի ստեղծագործական շարքերից նմուշներ՝ դիմանկարներ, կոմպոզիցիաներ, գեղարվեստական ու վավերագրական աշխատանքներ ՝ ժապավենային տպագրությունից մինչ թվային լուսանկարչություն:
Երեկոյի ընթացքում կցուցադրվի լուսանկարչի մասին պատմող ֆիլմ, երաժշտական համարներով հանդես կգան նրա ընկերները:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 30-ը:


