211652_close_icon
views-count27973 դիտում article-date 19:35 22-11-2014

Փայլուն օպերացիայի արդյունքում բերված հերոսների աճյունները կամփոփվեն Եռաբլուր Պանթեոնում

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ ադրբեջանական բաշիբոզուկները, միջազգային բոլոր նորմերը խախտելով, խոցեցին Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռը, Երևանում իրենց տաքուկ անկյուններում նստած որոշ «մտավորականներ» ու գրանտակեր իրավապաշտպաններ փորձեցին ֆեյսբուքը «տրաքացնել» իրենց սուտի վերլուծություններով, թե Արցախի Պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը անգործության են մատնված: Ու այդ զառանցանքները և բարբաջանքները այսօր հօդս ցնդեցին Արցախի Պաշտպանության բանակի և Հայաստանի զինված ուժերի, ինչու չէ, նաև տարածաշրջանի ամենամարտունակ բանակի, փայլուն օպերացիայի արդյունքում: Ապացույցը եղավ այն, որ հերոս տղաներից մեկի դին ու մյուս երկուսի մասունքները, արդեն ըստ ՊՆ մեր աղբյուրների, կամփոփվեն Եռաբլուր Պանթեոնում: Մնում է, որ մենք չխանգարենք բանակին, այլ ամեն գիշեր գլուխներս բարձին դնելուց աղոթենք սահմանը պահող մեր զինվորների ու սպայակ կազմի անվտանգության համար, իսկ արևածագին նրանց համար մեր հոգում շշնջանք՝ «Առավոտ լուսո, Արեգակն արդար»:

Նմանատիպ նյութեր