Ճապոնիայում առատ ձյան պատճառով 1444 տուն է հոսանքազրկվել: Ավելի շատ տուժել են Սիկոկու կղզու բնակիչները. լեռնային ռելիեֆի հետեւանքով վերականգնողական աշխատանքները դանդաղ են ընթանում:
Աշխատանքներում ներգրավված են Ճապոնիայի փրկարար ծառայությունների բոլոր աշխատակիցները:
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ երկրի կենտրոնական եւ հյուսիսային հատվածներում ձյուն կտեղա եւս մեկ օր: