3511 դիտում
14:00 22-11-2014
Անանուն մեղադրանքներ կամ պատվերով համերգ. ինչքա՞ն եւ մինչեւ ո՞ւր են բարբաջելու պատվիրատուն եւ կատարողը. ՉԻ
Մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, թե Բժշկական համալսարանի Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լազար Եսայանը վերջերս հերթական ամբիոնի նիստի ժամանակ հայտարարել է. «Ղեկավարության որոշմամբ՝ ես եմ լինելու ամբիոնի վարիչը, և դա այլևս քննարկման ենթակա չէ»:
«Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում տեղ է գտել Լ. Եսայանի հետ հարցազրույցը:
- «Շրջանառության մեջ է դրվել ձայնագրություն, որի շրջանակներում Դուք հայտարարում եք, թե ղեկավարությունն արդեն որոշել է՝ Դուք եք լինելու ամբիոնի վարիչի պաշտոնում, և դա այլևս քննարկման ենթակա չէ: Եթե նման հայտարարություն եք անում, ըստ էության, մրցույթն արդեն կասկածի տակ է դրվում: Ի՞նչ եք նկատի ունեցել՝ սա ասելով:
-Այո, ես նշել եմ, որ վերադառնում եմ, և իմ հայտարարություններն ամեն մեկը կարող է մեկնաբանել իր ընկալածի չափով: Խնդիրն այն է, որ ցանկացած ղեկավար իրեն իրավունք կարող է վերապահել ունենալ նախընտրելի թեկնածու, բայց սա չի նշանակում, որ դրանով որոշվում են մրցույթի արդյունքները կամ ելքը: Ինչ վերաբերվում է «քննարկման ենթակա է» արտահայտությանը, ապա ես նկատի եմ ունեցել այն, որ չեմ պատրաստվում քննարկել իմ ղեկավարության կողմից կայացրած որոշումը:
Հայտարարությունն արված է հետևյալ իմաստով՝ ես վերադառնում եմ՝ հայտ ներկայացնելով այդ պաշտոնի համար, և դրա մասին տեղյակ է նաև Բժշկականի ղեկավարությունը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանք անցնում են փակ-գաղտնի քվեարկության պայմաններում, և որևէ մեկը չի կարող դրանց ելքի վերաբերյալ նախօրոք հայտարարություններ անել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»