ՈՒԵՖԱ-ն պատժել է Բուլղարիայի և Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին
Եվրո 2016-ի ընտարական փուլի՝ Բուլղարիա – Խորվաթիա խաղի ժամանակ երկրպագուների անկարգությունների հետևանքով ՈՒԵՖԱ-ն պատժել է այդ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներին: Երկու թիմերի երկրպագուները տարբեր տեսակի պիրոտեխնիկա են օգտագործել, ինչի հետևանքով Բուլղարական ֆուտբոլային միությունը տուգանվել է 95 հազար եվրոյով, իսկ Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ 60 հազար եվրոյով:
Բուլղարիա – Խորվաթիա հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ Սոֆիայում և ավարտվել է հյուրերի 1:0 հաշվով հաղթանակով: