Բելգիայում ռեկորդային քանակության քրեական գործ է հարուցվել՝ ենթադրյալ ահաբեկիչների դեմ
Տարեսկզբից Բելգիայում ռեկորդային քանակության՝ 195 քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով բերման ենթարկված անձանց հանդեպ:
Որոշ տվյալներով՝ Բելգիայի 440 քաղաքացի կռվում է Սիրիայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում: Վերջերս էլ ԻՊ-ն սպառնացել էր Բելգիային՝ հայտարարելով, թե ահաբեկչություններ կիրականացնի երկրի մարդաշատ վայրերում: Գլխավոր դատախազությունն այդ գործով քննություն է իրականացնում: