Վաճառքի կհանվեն մարիխուանայից պատրաստված կոսմետիկ միջոցներ
«Ռեգգի» ժանրի լեգենդի` Բոբ Մարլիի ընտանիքը մարիխուանայի բրենդ կթողարկի` Marley Natural անվամբ: Վաճառքի կհանվեն տարատեսակ քսուքներ եւ այլ կոսմետիկ միջոցներ, որոնց բաղադրության մեջ մարիխուանա է օգտագործվել:
Ապրանքները կարտադրի ԱՄՆ-ում տեղակայված ընկերությունը: Նախատեսվում է վաճառքը սկսել 2015 թվականին:
Մառլիի ընտանքի նպատակն է` կիրառել մարիխուանայի օգտակար հատկությունները: