930 դիտում
17:06 28-04-2015
Հուլիսի 1-ից վաճառքի կհանվեն Ֆրենսիս Բեկոնի ինքնադիմանկարները. կտավներից յուրաքանչյուրի արժեքը կարող է հասնել 15 մլն դոլարի
Լոնդոնի «Sotheby’s» աճուրդի տունը վաճառքի է հանում Ֆրենսիս Բեկոնի երկու ինքնադիմանկար, որոնց գտնվելու վայրը մի քանի տասնամյակ շարունակ անհայտ էր: Ինչպես տեղեկացնում է «rbc.ru»-ն՝ հղում անելով BBC-ին, ժամանակակից արվեստի աճուրդը տեղի կունենա հուլիսի մեկին: Ակնկալվում է, որ կտավներից յուրաքանչյուրի արժեքը կարող է հասնել 15 մլն դոլարի: Խոսքը վերաբերում է «1975-ի ինքնանկարի» և «Ինքնադիմանկարի երեք էսքիզ» (1980) կտավներին: Կտավների գոյության մասին հայտնի էր միայն «Marlborough Fine Art» պատկերասրահի արխիվի լուսանկարներից: Արվեստաբանները, սակայն, չգիտեին, թե որտեղ են դրանք գտնվում: Այժմ անանուն կոլեկցիոների հարազատները որոշել են աճուրդում վաճառել Բեկոնի կտավները:
Նմանատիպ նյութեր
1370 դիտում
18:40 20-11-2014
Վաճառքի կհանվեն մարիխուանայից պատրաստված կոսմետիկ միջոցներ
Այս բաժնից
988 դիտում
18:39 04-01-2025
Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի
1321 դիտում
18:13 04-01-2025
Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին