211652_close_icon

Իրավապահ համակարգում դերաբաշխման խնդիրները. Ժողովուրդ

views-count1239 դիտում article-date 08:45 20-11-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երբ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրեց Գևորգ Կոստանյանը, սկզբում ամեն ինչ սահուն էր, մինչև ձևավորվեց քննչական կոմիտեն՝ իրավապահ համակարգում դերաբաշխման կոնկրետ խնդիրներ հարուցելով: Հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կարևոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր և ուղարկվել ՀՔԾ: Նորաստեղծ քննչական կոմիտեն չէր ընդունում մեղադրանքը՝ հայտարարելով, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են եղել առանձին դատավարական ժամկետների բացթողման հանգամանքները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր