«Ոսկե գնդակը» պետք է ստանա Գերմանիայի հավաքականի խաղացողներից մեկը. Վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի կարծիքով 2014 թվականի արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը պետք է արժանանա Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը:
«Կարծում եմ, որ «Ոսկե գնդակը» բաժին կհասնի Ռոնալդուին կամ Մեսսին, չնայած կարծում եմ, որ տվյալ մրցանակը պետք է խաղարկվի այն խաղացողների միջև, ովքեր որևէ թիմային տիտղոսն են նվաճել: Ակնհայտ է, որ տարվա գլխավոր մրցաշարը աշխարհի առաջնությունն է: Այդ պատճառով հուսով եմ, որ Ոսկե գնդակին» կարժանանա Գերմանիայի հավաքականի խաղացողներից մեկը, քանի որ նրանք արժանի են այդ տիտղոսին: Բացի այդ Բունդեսլիգայի խաղամակարդակը շատ բարձր է »,- նշել է Վան Գալը: