Եվրոպայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղղված չեն Ռուսաստանի դեմ. ԱՄՆ Պետդեպ
Եվրոպայում տեղակայված Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային պաշտպանության համալիրներն ուղղված չեն դեպի Ռուսաստանի տարածքը: Դրանք տեղակայվել են տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով: Այս մասին Ռումինիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գետտեմյուլլերը, հաղորդում է TASS-ը:
Նրա խոսքով՝ համալիրները տարածաշրջանի ռազմավարական կայունությունը պետք է ապահովեն և սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի համար: Դրանք գործում են սահմանափակ շառավղով և չեն կարող դիմակայել ռուսական միջմայրցամաքային բալլիստիկ հրթիռների հարվածներին:
Նշենք, որ 2015 թվականին ՆԱՏՕ-ն ծրագրում է Ռումինիայում տեղակայել հակահրթիռային պաշտպանության համալիրներ: