Հակահրթիռային պաշտպանության համակարգերն ի վիճակի չեն լինի խփել Ռուսաստանի միջմայրցամաքային հրթիռներին. ՆԱՏՕ
Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այս մասին ՆԱՏՕ-ն հրապարակել է հայտարարություն, որում նշվում է, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության լիարժեք համակարգերի տեղակայումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, ՆԱՏՕ-ում նշել են, որ «թե աշխարհագրորեն, թե ֆիզիկապես հակահրթիռային պաշտպանության համակարգերը ի վիճակի չեն լինի խփել Ռուսաստանի միջմայրցամաքային հրթիռներին», որոնք տեղակայված են Ռումինիայում և Լեհաստանում:
Դաշինքում նշել են, ՀՀՊ համակարգերի հնարավորությունները չափից ավելի սահմանափակ են, իսկ դրանց թիվը մեծ չէ: