6211 դիտում
12:11 19-11-2014
Ռուսաստանում պատրաստվում են վերջին 10-15 տարիների «քրեական հեղինակությունների» ամենամեծ «սխոդկային»
«Քրեական հեղինակություն» Զախարի Կալաշովը (կեղծանունը՝ Շաքրո Մոլոդոյ), ով վերջերս է Իսպանիայից արտաքսվել Մոսկվա, մտադիր է վերջին 10-15 տարիների ամենամեծ «քրեական գեներալների» հավաքը կազմակերպել,հաղորդում է Rosbalt-ը:
Ենթադրվում է, որ հավաքին ներկա կլինեն մի քանի հարյուր «օրենքով գողեր», ովքեր և պետք է վերջակետ դնեն մեծ կլանների և առանձին գանգստերների միջև առկա «պատերազմներին»:
Իրավապահ մարմինների աղբյուրը գործակալությանը պատմել է, որ այն բանից հետո, երբ այս տարվա հոկտեմբերի 29-ին Կալաշովը ժամանեց Իսպանիայից Ռուսաստան, իր ժամանակի մեծ մասն անց է կացնում մերձմոսկովյան Օդենցովի շրջանի Ռազդոռի ավանում գտնվող իր քոթեջում: Նրան հանդիպելու ցանկությամբ ամեն օր տասնյակ «օրենքով գողեր» են զանգահարում, սակայն Կալաշովը մերժում է բոլորին: Բացառություն է արվել միայն 2 «քրեական հեղինակությունների»՝ Ալեքսեյ Պետրովին (Պետրիկ) և Վլադիմիր Տյուրինին (Տյուրիկ):
Հավաքի անցկացման օրը հայտնի չէ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
898 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1111 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
841 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը