Ճապոնիան պատրաստվում է վերջին տարիների ամենահզոր երկրաշարժին
Ճապոնացի սեյսմոլոգները հզոր՝ 8 և ավելի մագնիտուդով երկրաշարժ են կանխատեսում ճապոնական Նայակիում և չեն բացառում, որ այն կհանգեցնի 300.000-ից ավելի մարդկանց մահվան, հաղորդում է Tass գործակալությունը:
Դրա հետ կապված՝ Ճապոնիայի իշխանություններն աղետների հետևանքների արագ արձագանքման պլան են մշակել, որը նախատեսում է ստեղծել համակարգ՝ բաղկացած 137,000 ինքնապաշտպանական ուժերի, ոստիկանների, հրշեջ-փրկարարներից, ովքեր անհրաժեշտության դեպքում հատուկ տեխնիկայի հետ 3 օրվա ընթացքում կարող են կենտրոնացվել երկրաշարժի գոտում:
Պլանը ներկայացվելու է Աղետների հետևանքների վերացման կենտրոնական խորհրդին:
Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունում նշել են նաև, որ երկրաշարժից կարող է հիմնովին ավերվել 2,4 մլն բնակելի տուն, իսկ վնասը կհաշվվի մոտ 1,8 տրիլիոն գումար: