211652_close_icon
views-count989 դիտում article-date 20:55 18-11-2014

Աբգար եպիսկոպոսը մատուցեց իր ուխտի պատարագը

Նոյեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում ուխտի Պատարագ մատուցեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հայտնում է ՄԱ տեղեկատվական կենտրոնը: Սրբազան Հայրը եպիսկոպոսության կանչվելու առիթով գոհություն հայտնեց Աստծուն և որդիական երախտագիտությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Աբգար եպիսկոպոսը նաև շնորհակալություն հայտնեց Գևորգյան հոգևոր ճեմարանին` իր դասախոսական ողջ կազմով, միաբան եղբայրներին իրենց աղոթակցության համար, ինչպես նաև կանադահայոց թեմի հոգևոր դասին և հավատավոր ժողովրդին իր անձի հանդեպ դրսևորած վստահության համար: Վերջում նորաօծ եպիսկոպոսը, վերստին իր հավատարմությունը հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ, աղոթքով հայցեց, որ Տերը միշտ հաստատուն պահի Մայր Աթոռը և նրա գահակալին` պարգևելով հայոց հորը երկար և արևշատ օրեր:

Նմանատիպ նյութեր