Նարեկ եպիսկոպոսն ուխտի պատարագ մատուցեց Մայր Տաճարում
այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` ուխտի Պատարագ մատուցեց նոյմեբերի 16-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացած` Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը:
ՄԱ տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` իր խոսքում Բարզիլիայի հայոց թեմի առաջնորդ Սրբազանն ընդգծեց, որ վերադառնում է թեմ` մեծ խանդավառությամբ և վերանորոգված հոգով շարունակելու իր ծառայությունը, առավել աշխուժացնելու հոգևոր, մշակութային ու դաստիարակչական ծրագրերը:
Աղոթք բարձրացնելով Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար` Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը մաղթեց, որ Հայ Եկեղեցու մեջ շարունակվի հոգևոր վերազարթոնքը` ի պայծառություն հայոց ազգի: