211652_close_icon
views-count2430 դիտում article-date 19:21 18-11-2014

Տնից դուրս են հրավիրել և ծեծի ենթարկել

Նոյեմբերի 17-ին, ժամը 05.30-ին, 1985 թ. ծնված Գարիկ Բ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, իր ծանոթ 1985 թ. ծնված Էդվարդ Ք.-ն, իր եղբայրներ՝ 1987 թ. ծնված Իշխան և 1993 թ. ծնված Նվեր Ք.-երի, ընկերներ՝1989 թ. ծնված Հայկ Ա.-ի ու 1993 թ. ծնված Հայկ Ս.-ի հետ, գալով Կարմիր գյուղ, տնից դուրս են հրավիրել իրեն՝ խոսելու մեքենայով տարել գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանին հարակից ճանապարհահատված, վիճաբանել իր հետ, ծեծի ենթարկել, բռունցքներով հարվածել գլխին և դեմքին` պատճառելով վնասվածքներ: Գարիկ Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր