Բենդուկիձեին կարող են հուղարկավորել նոյեմբերի 22-ին
Վրացի հայտնի գործարար,Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախի Բենդուկիձեի հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 22-ին, հաղորդում է apsny.ge-ն:
Նախօրեին, ինչպես տեղեկացրել էր Թբիլիսիի Ազատ համալսարանի մամուլի ներկայացուցիչ Մարի Շաքարաշվիլին, Լոնդոնում անցկացվել է Բենդուլիձեի դատաբժշկական փորձաքննությունը: Փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն 1 շաբաթից:
Հիշեցնենք, որ «Վրաստանի բարեփոխիչ» անունը ստացած Բենդուկիձեն մահացել է սրտի կաթվածից՝ Լոնդոնի կլինիկաներց մեկում: