Բենդուկիձեին Ուկրաինայի կառավարությունում պաշտոն էին առաջարկել. Սաակաշվիլի
Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, գործարար Կախա Բենդուկիձեն պետք է աշխատեր Ուկրաինայի նոր ձևավորված կառավարությունում: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը պետք է հաջորդ շաբաթվա վերջում Կիևում հանդիպեր Բենդուկիձեի հետ, որտեղ հայտնի գործարարի հետ քննարկվելու էին Ուկարինայի կառավարությունում նրան առաջարկվելիք պաշտոնի հետ կապված մի շարք հարցեր:
Ըստ Սաակաշվիլիի՝ Բենդուկիձեն Լոնդոնում իրավաբանների հետ էր հանդիպում, որոնց հետ քննարկումէր Իվանիշվիլիի ռեժիմի դեմպայքարը: