211652_close_icon

Էբոլա վիրուսով վարակված բժիշկը ժամանել է ԱՄՆ

views-count2765 դիտում article-date 23:50 02-08-2014
Էբոլա վիրուսով վարակված բժիշկ Կենթ Բրենթլին բուժման նպատակով ժամանել է ԱՄՆ֊ի Ատլանտա քաղաք։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։ Samaritan`s Purse մարդասիրական կազմակերպության աշխատակիցը բուժում կանցնի Էմորի համալսարանի հոսպիտալում՝ հատուկ իզոլացված պայմաններում։ Նրան հիվանդանոց տեղափոխող մարդիկ հատուկ պաշտպանիչ համազգեստով են եղել։ Հիշեցնենք, որ բժիշկ Բրենթլին վիրուսով վարակվել էր Լիբերիայում աշխատելու ընթացքում։

Նմանատիպ նյութեր