Պայթյուն` Քաբուլում. կան զոհեր
                        Քաբուլի արտասահմանյան ընկերություններից մեկի դիմաց պայթուցիկով լի ավտոմեքենա  է պայթել. առնվազն երկու մարդ մահացել է, հայտնում  են աֆղանական լրատվամիջոցները: 
Ավտոմեքենան պայթեցրել է մահապարտը: Փողոցում,  որտեղ տեղի է ունեցել պատահարը, արտասահմանյան ընկերությունների գրասենյակներ եւ միջազգային զինվորական բազաներ են գտնվում: 
«Թալիբան» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները կատարվածի պատասխանատվությունը չեն վերցրել իրենց վրա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

