Կիևն անցել է հյուսիս-արևելքի սոցիալ-տնտեսական «շնչահեղձմանը». Ս. Լավրով
                        Կիևի իշխանությունները սկսել են հյուսիս-արևելքը սոցիալ-տնտեսապես շնչահեղձ անելու գործընթաց: Այս մասին ռուս-բելառուսական համատեղ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է TASS-ը:
«Մենք կոչ ենք անում անհապաղ սկսել ներուկրաինական երկխոսություն և կատարել սեպտեմբերին Մինսկում ձեռք բերված  պայմանավորվածությունները: Հաստատուն կոնտակտ ապահովելու փոխարեն Կիևը ուղղություն է վերցրել դեպի հյուսիս-արևելքի սոցիալ-տնտեսական իրավիճակը և փորձում է շնչահեղ անել այն»,-ասել է Լավրովը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

