211652_close_icon
views-count3584 դիտում article-date 15:11 29-03-2018

Վենեսուելական բանտում հրդեհի հետևանքով 68 մարդ է զոհվել

Վենեսուելայի Կարաբոբո նահանգում գտնվող բանտում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը Twitter-ի իր էջում հաստատել է Վենեսուլայի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբը։ Ողբերգական դեպքը հետաքննելու համար նշանակվել է 4 դատախազ։ Զոհվածներից 10-ը կանայք էին, ովքեր այցելության էին եկել իրենց բանտարկյալ ամուսիններին։ Ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել, որ նշված բանտում խռովություն է բարձրացել։Խոռովությունից առաջ լսվել ն կրակոցներ, այնուհետև հայտնի է դարձել, որ բանտարկվածներից մի քանիսը բենզին են լցրել խցերում և պատրաստվում են հրդեհել դրանք։

Նմանատիպ նյութեր