Ռուսաստանի բնակչության մեծ մասը քննադատում է Լենինի արձանների ապամոնտաժումը
Ռուսաստանի բնակչության 73%-ը կողմ չէ Ուկրաինայում Լենինի արձանների ապամոնտաժմանը: Հարցումների համաձայն` վերջիններս կարծում են, որ այդ արձանները Ռուսաստանի պատմության մի մասի հիշողության մարմնավորումն են:
Հուշարձաններն ապամոնտաժելուն կողմ է հարցվածների 2%-ը, իսկ մնացած 20%-ն անտարբեր է խնդրի հանդեպ:
Նրանց, ովքեր մասնակցել են Ուկրաինայում Լենինի արձանների ապամոնտաժմանը, հարցվածները «ֆաշիստ» են անվանել: