Չինաստանի բնակչության մեծ մասը կողմ է մահապատժին
Հարցումները ցույց են տալիս, որ Չինաստանի բնակչության մեծ մասը կողմ է կոռուպցիայի հարցում մահապատժի կիրառմանը, գրում է China Daily-ն:
Հարցման մասնակիցների 73,2%-ը նշել է, որ կոռուպցիայում ներքաշվածները և գողերը պետք է ամենաբարձր պատժի՝ մահապատժի ենթարկվեն:
Օրեր առաջ Չինաստանի ժողովրդական հանրապետության Քրեական օրենսգրքում հակակոռուպցիոն մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը վերանայվել է Չինաստանի խորհրդարանի կողմից և հաստատվել առաջին ընթերցմամբ:
Փոփոխությունների նոր փաթեթով նախատեսվում է նաև չեղյալ հայտարարել 9 տեսակի հանցագործությունների վերաբերյալ մահապատիժ կիրառելու մասին օրենքը: