Իրավիճակն Ուկրաինայում` նոյեմբերի 17-ին
15.01-Ռուսաստանի գերագույն դատարանն արգելել է իր տարածքում ուկրաինական «Աջ սեկտոր» խմբավորման գործունեությունը:
12.31-Ուկրաինան աշխարհի ամենավտանգավոր վայրն է, հայտարարել է նախագահ Պյոտոր Պորոշենկոն:
11.28-Ուկրաինան եւ Եվրամիությունը ստորագրել են համաձայնագիր` ըստ որի` երկրում կիրականացվեն ներքին անվտանգության միջոցառումներ:
10.27-Ուկրաինայի ազգային գվարդիան ստեղծման օրից մեծ քանակությամբ զինամթերք է ստացել
10.26 Ուկրաինայի ութերորդ գումարման Վերին ռադայի ընտրությունների ընթացքում ապօրինություններ են տեղի ունեցել
09.48-28 երկրի արտգործնախարարներ Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի խնդրով ՌԴ-ի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը:
07.22-Այս տարվա մարտից ավելի քան 20 հազար ոստիկան հեռացվել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունից: