6417 դիտում
22:54 20-12-2024
Նոյեմբերի 9-ին մեզ թվում էր՝ վերջ, դրանից ավելի բան էլ չի կարող լինել, բայց այսօր ասում ենք՝ երնեկ մնար այն, ինչ գոնե ունեինք նոյեմբերի 9-ին․ Ռուբեն Հակոբյան
Aravot.am-ի փոխանցմամբ՝ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում ասաց, որ, ցավոք, Հայաստանի ոչ արտաքին, ոչ ներքին քաղաքականության մասին ոչ մի լավ բան չունի ասելու:
«Ամեն օր մենք արթնանում ու տեսնում ենք, որ մի նոր վտանգավոր էջ ենք գրել: Ու կարեւոր չէ, որ այդ գրողը Նիկոլ Փաշինյանն է կամ Ալեն Սիմոնյանը: Այդ գիրը մեր բոլորինը, մեր բոլորի ստորագրությունն է դառնում: Թուրքիան եւ Ադրբեջանը կարողացել են առավելագույնս ճանաչել Նիկոլ Փաշինյանին ու ծնկի բերած տանում են այն ուղղությամբ, որտեղ իրենք են ուզում:
Ալիեւը վերջերս շատ պարզ ասել էր, ի դեպ, շատ անկեղծ, թե ինչ խնդիրներ է դնում: Ասում է. Հայաստան, դու ինձ որպես ռազմական կոնտրիբուցիա պետք է տաս $ 150 միլիարդ: Նա իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Փաշինյանն է խոստովանել, որ 30 տարի շարունակ Հայաստանը օկուպացիայի է ենթարկել Ադրբեջանի տարածքի 20 %-ը: Արցախը նկատի ունի: Ալիեւն էլ ասում է, որ միջազգային նորմերով դու պետք է $ 150 միլիարդ տաս: Սրանք թաքցնում են այս պահը: Ալիեւն է ասում եւ ադրբեջանական թերթերն են գրում, որ դիմել են արդեն համապատասխան ամբիոններին:
Երկրորդ, Ադրբեջանը մեկ անգամ եւս ասում է, որ մենք սահմանադրությունը պետք է փոխենք: Իսկ այն պատասխանները, որ Հայաստանի իշխանությունները տալիս են, ծիծաղելի է: Ու ամենաբարձրը ծիծաղում է Ադրբեջանը: Անգամ եթե լռում է, զգում ես, որ այդ լռության մեջ լիքը նվաստացնող, ստորացնող աղմուկ կա: Այդ ստորացումը նրա միջոցով, բնականաբար, բոլորիս վրա է, որովհետեւ նա է մեզ ներկայացնում:
Եվ երրորդը, որը չափազանց կարեւոր է: Ալիեւն ասում է. դու խոստովանել ես, որ Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ: Ուրեմն, ինչի՞ է պետք Մինսկի խումբը: Առաջարկում է Մինսկի խումբն ընդհանրապես լուծարել: Իսկ ըստ կանոնադրության, Մինսկի խումբը պետք է կոնսենսուսով լուծարել: Այսինքն, երկու կողմերը պետք է համաձայնեն դրան: Ադրբեջանը ուզում է, Հայաստանը առայժմ խոսք չի ասել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2122 դիտում
10:33 28-09-2023
«Նիկոլ, երկիր ունեինք, բանակ ունեինք: Զրոյացավ ամեն ինչ»․ Մհեր Մկրտչյան
Այս բաժնից
2329 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2113 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1579 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»