Սիրիայում 270 զինյալներ հանձնվել են իշխանություններին
Վերջին մի քանի օրում Սիրիայում ավելի քան 270 զինյալ զենքը վայր է դրել` «Ազգային համերաշխություն» ծրագրի շրջանակում:
Սիրիական «Սանա» գործակալության փոխանցմամբ` զինյալներ Դամասկոսից, Հոմսից եւ Հալեպից ինքնակամ հանձնվել են իշխանություններին:
Վերջիններս հայտարարել էին, որ ինքնակամ հանձնվածները, համապատասխան ստուգում անցնելուց հետո, ազատ կարձակվեն: