Հրապարակվել է Ադրբեջանի պետական պարտքը
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի արտաքին պետպարտքի մասին զեկույց, համաձայն որի 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմում է 6 mլրդ 380,7 մլն դոլար, հաղորդում է Apa գործակալությունը:
Արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 89,5% է:
Իսկ վարկերի արժութային կառուցվածքն այսպիսին է՝ 63,7%-ը՝ դոլարով, 21,7%-ը՝ եվրոյով, 2.2%-ը՝ ճապոնական իենով, 0,8 %-ը՝ իսլամական դինարով, 0,5 %-ը՝ սաուդական ռիալով, 0,5 %-ը՝ ԱՄԷ դիրհամով, 0,2%-ը՝ քուվեյթական դինարով:
Միջոցերը հիմնականում ձեռք են բերվել Համաշխարհային բանկից, Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունից, Ասիական զագացման բանկից, Իսլամական զարգացման բանկից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, և ֆինանսական այլ ինստիտուտներից: