Նոր տրանսպորտային միջանցք՝ Աֆղանստանից մինչև Թուրքիա
Աշխաբադում տեղի է ունեցել Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝ նոր տրանսպորտային միջանցքի նախագծի հնգակողմ քննարկում: Այս մասին նշված է Թուրքմենստանի կառավարության տարածած հայտարարության մեջ:
Հանդիպման մասնակիցների կարծիքով՝ նախագիծն ուղղված է դեպի միջազգային շուկաներ նշված երկրների մուտքն ապահովող նոր հնարավորությունների բացմանը, ինչպես նաև եվրասիական տիրույթում առևտրա-տնտեսական կապերի ակտիվացմանը:
Ավելի վաղ Թուրքմենստանը հայտարարել էր, որ հետաքրքրված է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծով: