211652_close_icon

Հայ խաղաղապահները Աֆղանստանից վերադարձել են հայրենիք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3766 դիտում article-date 18:09 26-08-2016
Օրերս Հայաստան են ժամանել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախմբի զինծառայողները, ովքեր վերջին ամիսներին խաղաղարար առաքելություն են իրականացրել Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում: Հայ խաղաղապահների հերթական զորախումբն առաքելության ընթացքում դրսևորել է մասնագիտական բարձր պատրաստվածություն և կարգապահություն, պատվով կատարել է առաջադրված խնդիրներն ու արժանացել վերադաս հրամանատարության բարձր գնահատանքին։ Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Հայ խաղաղապահներն առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր