Օբաման ՌԴ-ին խորհուրդ է տվել «այլ ճանապարհ ընտրել»
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները կթուլանան, եթե վերջինս ուկրաինական կոնֆլիկտի հարցում «այլ ճանապարհ ընտրի»:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, Օբաման ասել է, որ ցանկանում է Ռուսաստանին տեսնել համաշխարհային տնտեսությանն ինտեգրված: Մինչդեռ ՌԴ-ն շարունակում է զինել Ուկրաինայի գրոհայիններին:
Օբաման ընդգծել է, որ այդ փաստը խախտում է Մինսկի պայմանավորվածությունները: «Ոչ մեկը չպետք է խառնվի որեւէ երկրի գործերին եւ փորձի կարգալուծել այն դեպքում, երբ տվյալ երկրում կան դեմոկրատիայի հասնելու բոլոր անհրաժեշտ ճանապարհները»,-ասել է ԱՄՆ նախագահը: