1629 դիտում
20:08 20-01-2021
Պատերազմում զոհվածների թիվը չի անցնելու 4000-ը. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2021/01/20/Avinyan/3500996]Tert. am-[/url]ը գրում է. Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքվեց, թե ի վերջո որքան է կազմում պատերազմում մեր զոհերի թիվը: Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով վստահեցրեց, որ զոհերի թիվը չի անցնելու 4000-ը:
«Պատերազմի հետևանքով զոհերի թվի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն ԴՆԹ նույնականացման փուլում են: Այս նույնականացման գործընթացում մենք ավելի հստակ ունենում ենք տվյալներ, վերջնական ցուցակը հրապարակվելու է: Կան նաև անհետ կորածներ»,-ասաց փոխվարչապետը:
Փոխվարչապետը նշեց, որ ո՛չ զոհերի, ո՛չ անհետ կորածների թիվ այս պահին չի կարող նշել, և երբ ունենան վերջնական թիվը, դա զեկույցով կներկայացվի ՊՆ-ի կողմից: «Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը»,-նշեց նա և ավելացրեց, որ ի ստացած տվյալների համաձայն՝ անդամահատման խնդիր ունեցողների թիվը չի գերազանցում 150 անձը: Նա շեշտեց, որ ռազմական գործողությունների արդյունքում նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագույն ստանդարտներով պրոթեզավորում, ապահովվելու է պրոթեզների սպասարկումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
17:18 15-11-2014
Ուկրաինական կոնֆլիկտի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 4000-ը. ՄԱԿ
2906 դիտում
20:45 23-07-2016
Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվածների թիվը հասել է 80-ի, իսկ վիրավորների թիվը՝ 231-ի
7150 դիտում
16:01 14-04-2021
Պատերազմի զոհերի թիվը մոտ 4000 է․ Փաշինյանը հրապարակել է պաշտոնական տվյալները. armeniasputnik.am
Այս բաժնից
784 դիտում
21:50 14-11-2024
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը
874 դիտում
21:33 14-11-2024
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցին
649 դիտում
21:21 14-11-2024
էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ