«Իսլամական պետությանը» միացած Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին կզրկեն քաղաքացիությունից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը օրիագիծ է ներկայացվել խորհրդարանին, որը նախատեսում է առնվազն 2 տարով զրկել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից նրանց, ովքեր կկռվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում:
Բացի այդ, ընդունվել է անչափահաս ջիհաիդստներից նրանց անձնագրերը հետ վերցելու որոշում, իսկ օդանավակայանների աշխատակիցներին տրվել է հստակ հրահանգ՝ չթույլատրել այն քաղաքացու մուքը երկիր, որի մասին հստակ տեղեկություն չկա: Օրինախախատները կդատապարտվեն 45 տարվա ազատազրկման:
Նշենք, որ մինչև հիմա Սիրիայում և Իրաքում ահաբեկիչերի շարքերին է միացել Մեծ Բրիտանիայի շուրջ 500 քաղաքացի: Նրանց կեսն արդեն վերադարձել է Մեծ Բրիտանիա: