Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին
ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագաի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե մինչ օրս նա նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի է:
Նշեց, որ ինքը բրիտանական քաղաքացիություն է ստացել 2002 թվականին, սակայն 2011 թվականին հրաժարվել է դրանից։
«Այնտեղ, որտեղ դուք խնդիր եք փնտրում, չկա»,-ասաց նա և հավելեց, որ ինքը տասնյակ ընկերությունների խորհրդի անդամ է եղել և նշված տեղերում իրեն գիտեն ոչ թե որպես հայ կամ բրիտանացի, այլ Արմեն Սարգսյան։