36240 դիտում
13:19 26-12-2019
Ամսական 100 հազար դրամից ավելի վարկեր սպասարկողին կզրկեն նպաստից
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց, որը հնարավորություն է տալիս ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանքի աշխատունակ անդամների աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը:
Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս փոփոխությամբ նպաստառու ընտանիքի աշխատունակ անդամի հետ, որն ունի գործազուրկի կարգավիճակ, զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ աշխատանք պետք է տարվի: «Սակայն եթե անձը կհրաժարվի իրեն արված երկու հարմար աշխատանքների առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նաև նպաստի իրավունքի կորստի: Այս փոփոխությունն առաջարկում ենք ուժի մեջ մտցնել 2020 թվականի ապրիլի 1-ից: Այն կվերաբերի համակարգ մուտք գործելու համար նոր դիմող կամ նոր փաստագրվող քաղաքացիներին»,- ասաց նախարարը:
Բացի այդ, այս նախագծով, ըստ նրա, առաջարկվում է սահմանափակել սոցիալական որևէ խումբ չունեցող քաղաքացիների նպաստի համակարգում ընդգրկվելու հնարավորությունը՝ աջակցությունն ուղղելով ավելի շատ կարիքավոր խմբերին. «Նաև առաջարկում ենք ընտանիքի անապահոգության գնահատման գնութագրիչներն ավելացնել ևս մեկով՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը»,- ասաց Բաթոյանը:
Վարչապետն իր հերթին նշեց, որ այսօր կան նվաստ ստացողներ, որոնք ամսական մեկ մլն դրամի վարկ են փակում. «Այսինքն պետությունից ակնկալում են ամսական 30 հազար դրամի նպաստ, հետո ամիսը 700 հազար դրամի վարկ են փակում: Օրինակ, «Բրաբուս» է առել, վարկ է փակում»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
3565 դիտում
14:38 29-09-2022
Նվազագույն ամսական աշխատավարձը հունվարի 1-ից 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ
1553 դիտում
09:49 22-12-2022
Ամսական նպաստից զրկված ընտանիքների ցանկը կվերանայվի․ «Ժողովուրդ»
56081 դիտում
13:49 20-01-2022
Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 100 հազար դրամ դարձնելու նախագծին
Այս բաժնից
1051 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1405 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1216 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան