Եվրո 2016. Դանիան հաղթեց Սերբիային և ստանձնեց I խմբի առաջատարի դերը . տեսանյութ
Եվրո 2016-ի ընտրական I խմբի մյուս խաղում Դանիայի հավաքականը համառ պայքարում պարտության մատնեց Սերբիայի ընտրանուն և ստանձնեց խմբի առաջատարի դերը: Խաղի արդեն 4-րդ րոպեին Զորան Տոշիչը առաջ մղեց սերբերին: Երկրորդ խաղակեսում դանիացիներին հաջողվեց բեկել խաղի ընթացքը: «Վոլֆսբուրգ»-ի հարձակվող Նիկլաս Բենդտները 60-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ երկու րոպե անց Սիմոն Կյաերը առաջ մղեց իր թիմին: Վերջնական հաշվը ձևակերպեց հանդիպման հերոս դարձած Նիկլաս Բենդտները:
Դանիայի հավաքականը 4 խաղից հետո իր ակտիվում 7 միավոր ունի: Երկրորդ տեղը զբաղեցնող Պորտուգալիան վաստակել է 6 միավոր, սակայն դանիացիների համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել: Ալբանիան ունի 4 միավոր, Սերբիան՝ 1, Հայաստան՝ 1:
[b]Սերբիա – Դանիա՝ 1:3[/b]
Գոլեր՝ Տոշիչ 4՛ - Բենդտներ 60՛, 85՛, Կյաեր 62՛