Հերթական պայթյունը` Դոնեցկում. հայր եւ դուստրեր զոհվել են
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքում երեք մարդ է զոհվել, տեղեկացնում է Ria novosti-ին:
Ողբերգությունը տեղի է ունեցել իննը հարկանի շենքում ականի պայթելու հետեւանքով:
Նախնական տվյալներով` մահացել են վերին հարկերից մեկում բնակվող հայրը եւ նրա երկու երեխաները: Մոր վիճակի մասին դեռ տեղեկություն չկա, իսկ հարեւաններից չորսը մարմնական վնասվածքներ է ստացել: